Միջազգային

«Ոսկե գմբեթի» ծածկույթը կարող է հասնել Կանադա

«Ոսկե գմբեթի» ծածկույթը կարող է հասնել Կանադա

ԱՄՆ-ն և Կանադան քննարկում են «Ոսկե գմբեթ» նորագույն ՀՕՊ համակարգի ծածկույթի ընդլայնման հնարավորությունը Կանադայի տարածքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք սերտորեն համագործակցում ենք «Ոսկե գմբեթ» նախագծի շուրջ. դա պաշտպանական մեխանիզմ է, և դուք կարող եք տեսնել, թե ինչպես է այն աշխատում: Դա անհավանական է: Ռոնալդ Ռեյգանը երազում էր նման բանի մասին, բայց այդ ժամանակ տեխնոլոգիան գոյություն չուներ»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնն ու Օտտավան այժմ համատեղ կաշխատեն «Ոսկե գմբեթ» նախագծի վրա երկու երկրների համար, ինչը չափազանց կարևոր է ներկայիս համաշխարհային իրավիճակի պայմաններում։

Հունիսի վերջին հայտարարվել էր, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է 2026 թվականի ֆինանսական տարում 25 միլիարդ դոլար հատկացնել այս հրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական