Միջազգային

Պուտինն ու Ալիևը շուտով կարող են հանդիպել

Պուտինն ու Ալիևը շուտով կարող են հանդիպել

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Հոկտեմբերի 8-ին Վլադիմիր Պուտինը պետական այցով կժամանի Տաջիկստան: Հաջորդ օրը նա կմասնակցի «Կենտրոնական Ասիա-Ռուսաստան» երկրորդ գագաթնաժողովին, իսկ հոկտեմբերի 10-ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նշենք, որ երկրների սառը հարաբերությունների ֆոնին այսօր Իլհամ Ալիևը շնորհավորել էր Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կայացած զրույցը կարևոր է համարել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական