ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումների վերաբերյալ ՌԴ դիրքորոշումն այն է, որ կլինի էսկալացիայի նոր փուլ, բայց չի կարող փոխել իրավիճակը Կիևի համար. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը, այն աներկբա արտահայտվել է նախագահ Պուտինի կողմից՝ «Վալդայ» ակումբի շրջանակներում վերջերս կայացած հանդիպման ժամանակ։ Այնտեղ ամեն ինչ հստակ ասվեց։ Դա կլինի էսկալացիայի լուրջ փուլ, որը, միաժամանակ, չի կարողանա Կիևի համար փոխել իրավիճակը ճակատում», - ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Կիևի կողմից Tomahawk հրթիռների կիրառումը կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին: Նա նշել էր, որ այդ հրթիռներն Ուկրաինայում կիրառելն՝ առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության, անհնար կլինի։