Միջազգային

Ալիևը զանգահարել է Պուտինին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

Ալիևը զանգահարել է Պուտինին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների զարգացումը, հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է. նա դարձավ 73 տարեկան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական