Միջազգային

Եգիպտոսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի անուղղակի բանակցությունները դրական են ավարտվել

Եգիպտոսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի անուղղակի բանակցությունները դրական են ավարտվել

Եգիպտոսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վերսկսված անուղղակի բանակցությունների առաջին օրն ավարտվել է դրական նոտայով՝ Գազայում պատերազմը դադարեցնելու 20 կետից բաղկացած ծրագրի շուրջ հնարավոր գործարքի հույսի ֆոնին։ Այս մասին հաղսրդում է «Ալ Ջազիրան»։

Աղբյուրները հայտնել են, որ Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ Էլ Շեյխ առողջարանային քաղաքում երկուշաբթի օրը կայացած հանդիպումը դրական է եղել, մշակվել է ճանապարհային քարտեզ՝ բանակցությունների ընթացիկ փուլը շարունակելու համար:

Բանակցությունների մասնակիցները մտադիր են այսօր շարունակել քննարկումները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական