Թյուրքական աշխարհի երկրները կարող են ավելի արդյունավետ դեր խաղալ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ոչ միայն հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, այլև անկեղծորեն աջակցում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին։
Նա նաև կոչ է արել թյուրքական պետություններին` զարգացնել համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ։