Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը կազմակերպել են դրոնների ամենազանգվածային հարձակումներից մեկը Ռուսաստանի վրա: Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը երկրի տարածքի վրա արձակվել է 184 Ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Առավոտյան հաջորդել է անօդաչու թռչող սարքերի ևս մեկ ալիք: Ըստ պաշտպանության նախարարության տվյալների՝ ժամը 7- ից 8-ը խոցվել է 25 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը՝ Սև ծովի ջրային տարածքում։ Եվս վեցը՝ Նիժնի Նովգորոդի և երեքը՝ Մոսկվայի մարզերի վրա։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, 9 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 209 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի վրա:
Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի ռեկորդային թիվը գրանցվել է 2025 թվականի մարտի 11- ին, այն ժամանակ ռուսական ռազմական գերատեսչությունը հաղորդել էր 337 սարքի ոչնչացման մասին։