Միջազգային

Անհրաժեշտ է վերացնել Ադրբեջանի նկատմամբ սահմանադրական տարածքային պահանջները. Բայրամով

Անհրաժեշտ է վերացնել Ադրբեջանի նկատմամբ սահմանադրական տարածքային պահանջները. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին և հարաբերությունների կարգավորման գործընթացից։

«Տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ գտնվող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ Ադրբեջանի հետևողական ջանքերը, նպատակաուղղված գործունեությունը նույնպես ուղղված են մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի», - ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ պետք է վերացնել սահմանադրության մեջ առկա «տարածքային պահանջները».

«Այս պատմական հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ սահմանադրական մակարդակով սահմանված տարածքային պահանջները»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական