Միջազգային

Այսօր Պուտինի ծննդյան օրն է. Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել

Այսօր Պուտինի ծննդյան օրն է. Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է. նա դարձավ 73 տարեկան։

ՌԴ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ռուս ժողովուրդը Ձեր անվան հետ է կապում կարևոր սոցիալական ձեռքբերումները, տնտեսական դինամիկ զարգացումը, հայրենիքի պետականության և ինքնիշխանության ամրապնդումը, Ռուսաստանի հեղինակության բարձրացումը և աշխարհում դրա դերի ամրապնդումը»,- ասված է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։

Լուկաշենկոն նշել է, որ սկզբունքայնությունը և նպատակաուղղվածությունը, քաղաքական իմաստությունը, հայրենիքի հանդեպ բացառիկ հավատարմությունը, ինչպես նաև ազգային շահերը պաշտպանելու ամուր կամքը Պուտինին արժանացրել են հասարակության մեջ ազգային ճանաչման և արտասահմանյան գործընկերների հարգանքի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական