Միջազգային

Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն Իսրայելին հատկացրել է շուրջ 28 մլրդ դոլար

Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն Իսրայելին հատկացրել է շուրջ 28 մլրդ դոլար

Գազայի հատվածում պատերազմի 2 տարվա ընթացքում ԱՄՆ-ն Իսրայելին որպես ռազմական օգնություն հատկացրել է առնվազն 21,7 մլրդ դոլար: Այս մասին ասվում է Բրաունի Ամերիկյան համալսարանում «Պատերազմի գինը» նախագծի ուսումնասիրության մեջ։ Հետազոտողների հաշվարկները հիմնված են հիմնականում Կոնգրեսի հանրային գրառումների վրա:

Հրապարակված տվյալների համաձայն՝ պատերազմի առաջին տարում, դեռևս նախագահ Ջո Բայդենի օրոք, ԱՄՆ -ն Իսրայելին 17,9 մլրդ դոլար Է հատկացրել։ Երկրորդ տարում՝ 3,8 մլրդ դոլար։ Այդ միջոցների մի մասն Իսրայելն արդեն ստացել է, մնացածը կստանա ավելի ուշ. նշում են հետազոտության հեղինակները։ 

Հետազոտողները հաշվարկել են, որ այդ նույն երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ն 9,65 մլրդ դոլարից մինչև 12,7 մլրդ դոլար է ծախսել Մերձավոր Արևելքում այլ ռազմական գործողությունների, մասնավորապես, Իրանի և Եմենի հութիների դեմ պայքարի վրա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական