Մոտավորապես ժամը 9:30-ին Փարիզի կենտրոնում բեռնատար է հրդեհվել։ Բեռնատարի ներսում գազի բալոններ են եղել, սակայն դրանք չեն վնասվել։ Հրդեհի պատճառ են հանդիսացել փոքր աէրոզոլային տարաները. հաղորդում է Le Parisien-ը։
Դեպքը տեղի է ունեցել վերջերս հրաժարական տված Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի նստավայրի մոտ։
Հաղորդվում է, որ այսօր առավոտյան գործիչը հանդիպում է նշանակած եղել խմբակցության անդամների հետ։ Նախատեսված միջոցառմանը պետք է մասնակցեին Էդուարդ Ֆիլիպը, Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն և Սենատի նախագահ Ժերար Լարշեն։