Միջազգային

Մերկելը հայտնել է, որ Լեհաստանն ու Բալթյան երկրներն են խոչընդոտել Պուտինի հետ ուղիղ բանակցություններին

Մերկելը հայտնել է, որ Լեհաստանն ու Բալթյան երկրներն են խոչընդոտել Պուտինի հետ ուղիղ բանակցություններին

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2021 թվականին հանդես էր եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցությունների նախաձեռնությամբ, սակայն մի շարք եվրոպական երկրներ՝ Լեհաստանը և Բալթյան պետությունները, դեմ են հանդես եկել այդ գաղափարին։

Մերկելը այս մասին ասել է հունգարական Partizan պարբերականին՝ ընդգծելով, որ եթե այդ հանդիպումները տեղի ունենային, հետագա իրադարձությունները կարող էին այլ ընթացք ունենալ։

Նա նաև նշել է, որ Պուտինի որոշմանը՝ ներխուժել Ուկրաինա, նպաստել են ոչ միայն քաղաքական տարաձայնությունները, այլև՝ կորոնավիրուսի համավարակը։

«Մենք այլևս չէինք կարող հանդիպել, որովհետև Պուտինը վախենում էր համավարակից։ Երբ դուք չեք կարող հանդիպել և անձամբ քննարկել տարաձայնությունները, դժվար է գտնել նոր փոխզիջումներ»,- ասել է նախկին կանցլերը։

Մերկելի հայտարարությունները լայն արձագանք են գտել Եվրոպայում՝ հատկապես այն ֆոնին, երբ քննարկվում է ԵՄ երկրների պատասխանատվության հարցը Ուկրաինայի պատերազմի նախաշեմին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական