ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բանակցային լուծում գտնելու հարցը։ Զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ Թրամփի՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ծրագրի համատեքստում։ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի անսասան դիրքորոշումը՝ միջազգային իրավունքի հիման վրա պաղեստինյան հարցի համապարփակ կարգավորման օգտին։
Նեթանյահուի հետ զրույցում Պուտինը շնորհավորել է Իսրայելի ժողովրդին Սուկկոտ հրեական տոնի կապակցությամբ։ Նեթանյահուն իր լավագույն մաղթանքներն է հայտնել Պուտինին՝ ծննդյան օրվա նախօրեին։