Միջազգային

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հրաժարական է ներկայացրել կառավարության կազմի հրապարակումից ընդամենը ժամեր անց, հայտնում են ֆրանսիական հեղինակավոր պարբերականները։ Ըստ Ելիսեյան պալատի՝ նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է նրա հրաժարականը։

Հիշեցնենք, որ կառավարության կազմը հրապարակվել էր նախօրեին։ Լեկորնյուն, որը մինչ այդ զբաղեցնում էր երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, վարչապետ էր նշանակվել սեպտեմբերի 9-ին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական