Միջազգային

Քաղաքական ճգնաժամի ֆոնին Ֆրանսիայում ձևավորվել է նոր կառավարություն

Քաղաքական ճգնաժամի ֆոնին Ֆրանսիայում ձևավորվել է նոր կառավարություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է նոր կառավարության կազմը՝ փորձելով երկիրը դուրս բերել խորացող քաղաքական ճգնաժամից։ Մակրոնի մրցակիցները, սակայն, արդեն նախազգուշացրել են, որ կփորձեն արագ տապալել նոր կազմը, եթե այն չկտրի կապը նախագահի նախկին քաղաքականության հետ։

Նոր կառավարությունը ձևավորվել է գրեթե մեկ ամիս անց այն բանից հետո, երբ վարչապետ է նշանակվել Սեբաստիեն Լեկոռնյուն՝ Մակրոնի յոթերորդ վարչապետը։ Նա փորձում է ստանալ խորհրդարանի տարբեր ուժերի աջակցությունը, որտեղ իշխող կենտրոնամետ դաշինքը չունի մեծամասնություն։

Նշենք, որ ձախ ուժերը կրկին կոչ են անում նախագահական ընտրություններ անցկացնել, սակայն Մակրոնը այս տարբերակը բացառում է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական