Իրանի խորհրդարանը հավանություն է տվել դենոմինացիային մասին օրենքին. հաղորդում է Iran International-ը: Այս օրինագծով 10 հազար ռիալը հավասարեցվում է մեկ ռիալի: Կներդրվի նաև արժույթի նոր միավոր՝ կիրան կամ ղերան, որը հավասար կլինի ռիալի մեկ հարյուրերորդին։
Բարեփոխման մեկնարկից հետո նախատեսվում է եռամյա անցումային շրջան, որի ընթացքում գործելու է կրկնակի շրջանառության սկզբունքը. թույլ կտան օգտագործել ինչպես հին, այնպես էլ նոր ռիալները: