Հոկտեմբերի 6-ի գիշերը Ուկրաինական դրոնները հարձակվել են Ղրիմի վրա։ Պայթյունները որոտացել են «Սակի» և «Կաչա» օդանավակայանների հարևանությամբ, Թեոդոսիայում, Եվպատորիայում և Սիմֆերոպոլի շրջանում, հայտնում են տելեգրամյան ալիքները:
Թեոդոսիայի նավթային տերմինալին հասցված հարվածի հետևանքով պայթել է վառելիքի բաքը, սկսվել է ուժեղ հրդեհ, որը կարելի է դիտարկել տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Պաշտոնապես թերակղզու ռուսական իշխանությունները դրոնների գիշերային հարձակման և դրա հետևանքների մասին ոչինչ չեն հայտնել։
Թեոդոսիայի նավթաբազան ամենամեծն է Ղրիմում։ Դրանում կարող է պահվել մինչև 250 հազար տոննա վառելիք, որից օգտվում է ինչպես ռուսական նավատորմը, այնպես էլ ցամաքային զորքերը։