Միջազգային

ՀԱՄԱՍ-ի հետ շատ դրական բանակցություններ են եղել. Թրամփ

ՀԱՄԱՍ-ի հետ շատ դրական բանակցություններ են եղել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է ՀԱՄԱՍ-ի հետ շատ դրական բանակցությունների և Մերձավոր Արևելքում խաղաղության ճանապարհին արագ առաջընթացի մասին: Այս մասին նա գրել է իր Truth սոցցանցի իր էջում։

«Տեխնիկական խմբերը երկուշաբթի կրկին կհավաքվեն Եգիպտոսում՝ վերջնական մանրամասները մշակելու համար։ Ինձ տեղեկացրել են, որ բանակցությունների առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ։ Ես բոլորին կոչ եմ անում արագ գործել», - հայտարարել Է Թրամփը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3 - ին Թրամփը վերջնագիր էր ներկայացրել ՀԱՄԱՍ-ին՝ հայտարարելով, որ խմբավորումը պետք է ընդունի այդ խաղաղության ծրագիրը մինչև շաբաթվա վերջ, հակառակ դեպքում նրան լուրջ հետևանքներ են սպասվում:

ՀԱՄԱՍ - ը պատասխանել է վերջնագրին՝ պարտավորվելով ազատ արձակել բոլոր պատանդներին, ներառյալ զոհվածների մարմինները:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական