Նեպալում ուժեղ անձրևները սողանքներ և ջրհեղեղներ են առաջացրել, որոնք փակել են ճանապարհները, ավերել կամուրջներ և խլել առնվազն 47 մարդու կյանք, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի պաշտոնյաներին։
Երկրի արևելքում գտնվող Իլամ շրջանում սողանքները 35 մարդու կյանք են խլել։ Նշվում է, որ Նեպալի այլ մասերում կայծակի հարվածներից ևս երեք մարդ է զոհվել, իսկ ջրհեղեղներից հետո ինը մարդ անհետ կորել է։ Սողանքները նաև առնվազն յոթ մարդու կյանք են խլել Հնդկաստանի արևելքում գտնվող Արևմտյան Բենգալիայի լեռնային Դարջիլինգ շրջանում։ Հինդուստան Թայմսի տվյալներով՝ անձրևները խոչընդոտել են գյուղեր մուտքը, և շատ ճանապարհներ փակվել են սողանքների պատճառով։
Իշխանությունները հայտնել են, որ բժշկական տարհանման համար անհրաժեշտ են եղել կառավարական ուղղաթիռներ։
Նեպալի կառավարությունը հոկտեմբերի 4-ից 6-ը երկրի արևելյան և կենտրոնական մասերում ուժեղ անձրևների մասին նախազգուշացում է տվել՝ միաժամանակ փակելով հիմնական մայրուղիները։ Հոկտեմբերի 4-ին բոլոր ներքին չվերթները դադարեցվել էին ուժեղ անձրևների և վատ տեսանելիության պատճառով, բայց հաջորդ օրը վերսկսվել են։