Չեխիայում այսօր տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Ձայների նախնական հաշվարկով՝ Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի ANO կուսակցությունն առաջատար է։
Չեխական հեռուստատեսությունը՝ հղում անելով վիճակագրական ծառայությանը, հաղորդել է, որ Չեխիայի խորհրդարանական ընտրություններում Բաբիշի կուսակցությունը գործնականում հաղթել է՝ հավաքելով ձայների 35.77%-ը՝ ընտրատեղամասերի 92.4%-ի հաշվարկից հետո։
«Սա նշանակում է, որ շարժումն այժմ պայքարում է խորհրդարանի 200 տեղերից 85-ի համար։ Վարչապետ Պետր Ֆիալայի գլխավորած աջակողմյան լիբերալ SPOLU (Միասին) իշխող կոալիցիան 22.32%-ով երկրորդ տեղում է, ինչը նրան հնարավորություն է տալիս զբաղեցնել 50 խորհրդարանական տեղ։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 68.61%»,- նշվում է հաղորդագրության մեջ։