Իրանում այսօր առավոտյան մահապատժի են ենթարկվել Իսրայելի ահաբեկչական ցանցի հետ կապված վեց անձինք, հայտնում է Mehr-ը։
Նշվում է, որ ահաբեկիչները ստանձնել էին մի շարք բռնի գործողությունների պատասխանատվությունը, այդ թվում՝ չորս անվտանգության աշխատակիցների սպանությունը և Խորամշահրում տեղի ունեցած ռմբակոծությունը։
Անցյալ շաբաթ Իրանի Պահապանների խորհրդի խոսնակ Հադի Թահան Նազիֆը հայտարարել էր, որ լրտեսության համար պատիժների խստացման մասին օրինագիծը հաստատվել է և այժմ օրենքի ուժ ունի։