Միջազգային

Ադրբեջանում 4 մարդ ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով

Ադրբեջանում 4 մարդ ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով

Ադրբեջանում 4 մարդ, որոնցից մեկը զինվորական է, ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով։ Նրանք լրտեսության միջոցով օգնել են օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի նյութերը, որի նախնական քննությունն ավարտել է Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ), ուղարկվել են Բաքվի ռազմական դատարան։ Տեղեկատվության համաձայն՝ մեղադրյալներ Իլքին Գանբարովը և Վուսալ Աղաևը որոշ ժամանակ առաջ ձերբակալվել են և բերման ենթարկվել քննության։ Նշվում է, որ Վիսալ Աղաևը զինվորական է։

Օպերատիվ միջոցառումների ընթացքում մեղադրյալներից մեկը՝ Թուրալ Ալիևը, ձերբակալվել է Հորդանանում, իսկ Մամեդ Շարիֆովը՝ Թուրքիայում, երկուսն էլ արդեն հանձնվել են Ադրբեջանին։ Նշված անձանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական ​​դավաճանություն)։

Հոդվածը նախատեսում է պատիժ՝ 12-20 տարի ազատազրկման կամ, կախված գործի հանգամանքներից, ցմահ ազատազրկման տեսքով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական