Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ընդունի խաղաղության ծրագիրը մինչև կիրակի, հակառակ դեպքում՝ նրանց սպասվում է «իսկական դժոխք»։
«ՀԱՄԱՍ-ը տարիներ շարունակ դաժան և բռնի սպառնալիք է եղել Մերձավոր Արևելքում։ Նրանք սպանել են (և կյանքը անտանելի դարձրել), ինչը գագաթնակետին է հասել հոկտեմբերի 7-ին Իսրայելում տեղի ունեցած կոտորածով՝ նորածինների, կանանց, երեխաների, ծերերի և բազմաթիվ երիտասարդ տղամարդկանց ու կանանց, տղաների ու աղջիկների, որոնք պատրաստվում էին միասին նշել իրենց ապագա կյանքը։
Հոկտեմբերի 7-ին քաղաքակրթության վրա հարձակման համար, որպես վրեժ, ՀԱՄԱՍ-ի ավելի քան 25 000 «զինվորական» արդեն սպանվել է: Մնացածի մեծ մասը շրջապատված է և գտնվում է զինվորական կալանքի տակ, նրանք պարզապես սպասում են, որ ես ասեմ «առաջ» բառը, որպեսզի նրանց կյանքն ավարտվի:
Ինչ վերաբերում է մնացածին, մենք գիտենք, թե որտեղ և ով եք դուք, և ձեզ կհետևեն ու կսպանեն։ Ես խնդրում եմ բոլոր անմեղ պաղեստինցիներին անհապաղ լքել այս պոտենցիալ մեծ մահվան գոտին և տեղափոխվել Գազայի ավելի անվտանգ մասեր։
ՀԱՄԱՍ-ին կտրվի վերջին հնարավորությունը։ Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների մեծ, հզոր և շատ հարուստ պետություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին, համաձայնության են եկել Իսրայելի անեքսիայի վերաբերյալ՝ Մերձավոր Արևելքում 3000 տարի գտնվելուց հետո՝ խաղաղության համար։ Սա գործարք է։ Կխնայենք ՀԱՄԱՍ-ի մնացած զինվորականների կյանքը։
Փաստաթղթի մանրամասները հայտնի են աշխարհին, և այն հրաշալի է բոլորի համար։ Մենք խաղաղություն կունենք Մերձավոր Արևելքում՝ այսպես, թե այնպես։ Բռնությունը ու արյունահեղությունը կդադարեն։ Ազատեք պատանդներին, բոլորին, ներառյալ՝ մահացածների մարմինները, հիմա։ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության պետք է հասնել մինչև կիրակի երեկոյան, Վաշինգտոնի ժամանակով ժամը 18:00-ն: Բոլոր երկրներն ստորագրել են այն։ Եթե այս վերջին հնարավորության համաձայնագիրը չկնքվի, ՀԱՄԱՍ-ի համար կսկսվի իսկական դժոխք, որի նմանը ոչ ոք երբևէ չի տեսել։ Մերձավոր արևելքում խաղաղություն կլինի՝ այսպես, թե այնպես»,- գրել է ԱՄՆ նախագահը։