Մյունխենի օդանավակայանը, որ ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել էր թռիչքները, առավոտյան ժամը 5-ին վերսկսել է գործունեությունը. գրում է BBC-ն։
Հիշեցնենք՝ ըստ գերմանական Spiegel-ի՝ գիշերը Մյունխենի օդանավակայանի մոտակայքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել։
Արդյունքում օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է, 17 չվերթ չեղարկվել է, իսկ ևս 15-ը վերահասցեագրվել է դեպի Շտուտգարտ, Նյուրնբերգ, Վիեննա և Ֆրանկֆուրտ։ Արդյունքում, մոտ 3000 ուղևոր մնացել է տերմինալում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարեկություն են իրականացրել տարածքում՝ փնտրելով անօդաչու թռչող սարքերը և հնարավոր կասկածյալներին, սակայն ապարդյուն։