Հոկտեմբերի լույս 3-ի գիշերը ռուսական զինուժը հզոր հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինայի գազարդյունահանման ենթակառուցվածքները. այս մասին ասվում է ուկրաինական «Նավթոգազ» ընկերության հայտարարության մեջ։
Ընկերության տվյալներով՝ Խարկովի և Պոլտավայի մարզերի օբյեկտների ուղղությամբ արձակվել է 35 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ, ինչպես նաև 60 անօդաչու թռչող սարք: Նրանց միայն մի մասն է խոցվել։
«Նավթոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկին հայտարարել է, որ հարձակման հետևանքով օբյեկտների զգալի մասը վնասվել է, որոշ ավերածություններ կրիտիկական են: Նրա խոսքով՝ այդ հարվածի մեջ ոչ մի ռազմական իմաստ չի եղել ։
Պոլտավայի մարզում ռուսական հարձակման հետևանքով դադարեցվել է գազի արդյունահանման մի քանի օբյեկտների աշխատանքը: Սումիի մարզում մասամբ հոսանքազրկվել են Կոնոտոպի և Շոստկինսկի շրջանները։