ԱՄՆ-ն դադարեցրել Է Ուկրաինային հետագա ռազմական աջակցության քննարկումը:
Հարյուր հազարավոր դաշնային ծառայողներ ուղարկվել են չվճարվող արձակուրդի, ինչի արդյունքում Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև նախատեսված բանակցությունները չեղարկվել են:
Ուկրաինայի ներկայացուցիչները, որոնք պետք է առաջիկա շաբաթներին այցելեին ԱՄՆ, այս պահին վերանայում են իրենց ծրագրերը:
Նշենք, որ սեպտեմբերին ԱՄՆ-ն համաձայնեցրել էր Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Ուկրաինային ռազմական օգնության առաջին փաթեթը։