Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան: Հաղորդվում է, որ այցը Բաքու նախատեսված է հոկտեմբերի 13-14-ը, ներկայումս համաձայնեցվում են այցի մանրամասները:
Օվերչուկը կմասնակցի Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ հանդիպմանը։ Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիգը: