Լենինգրադի մարզում մեթանոլ պարունակող կեղծ ալկոհոլ օգտագործելուց մահացել է ավելի քան 40 մարդ. հաղորդում է ռուսական РИА-ն։
«Հինգշաբթի երեկոյան դրությամբ Լենինգրադի մարզում կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո մեթանոլի թունավորումից մահացել է 41 մարդ», - ասել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրը հավելել է, որ մահացությունների մասին տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր, քանի որ տվյալները ստացվում են տարածաշրջանի տարբեր շրջաններից՝ անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննությունների ավարտից հետո, որոնք ժամանակ են պահանջում։