Միջազգային

ՀԱՄԱՍ-ը շուտով կպատասխանի Թրամփի պլանին

ՀԱՄԱՍ-ը շուտով կպատասխանի Թրամփի պլանին

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ Նազզալը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է, որ պաղեստինյան խմբավորումը քննարկում է նախագահ Թրամփի պլանը՝ Գազայի հատվածում Իսրայելի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, և շուտով կհայտարարի իր դիրքորոշումը այդ առաջարկի վերաբերյալ:

Քաղբյուրոյի անդամ Մոհամեդ Նազզալը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը, որպես դիմադրության ներկայացուցիչ, իրավունք ունի իր հայացքներն արտահայտել այնպես, որը այն ծառայի պաղեստինցի ժողովրդի շահերին:

Նշենք, որ Թրամփի սահմանած ժամկետի համաձայն՝ սպասվում է, որ ՀԱՄԱՍ-ն այսօր կարձագանքի պատերազմը դադարեցնելու, գերիներին ազատելու և Գազայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հայտարարված ծրագրին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական