Միջազգային

Սոչիի օդանավակայանում 24 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 24 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 24 չվերթ հետաձգվել է գիշերը մտցված սահմանափակումների պատճառով։ 

Ուղևորների արագ սպասարկումն ապահովելու համար օդանավակայանը, «Աէրոֆլոտի» հետ համատեղ, որոշել է ինքնաթիռները փոխարինել լայնամարմին ինքնաթիռներով, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Սոչիի օդանավակայանում սահմանափակումները գործել են հոկտեմբերի 2-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 22:38-ից մինչև հոկտեմբերի 3-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 5:37-ը։ Այս ընթացքում 10 ինքնաթիռի անձնակազմ որոշել են ուղղություն վերցնել դեպի այլընտրանքային օդանավակայաններ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական