Միջազգային

Թուրքիան կշարունակի Ռուսաստանից գազ գնել

Թուրքիան կշարունակի Ռուսաստանից գազ գնել

Թուրքիան չի դադարեցնի Ռուսաստանից բնական գազի գնումները, CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է երկրի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Մենք համաձայնագրեր ունենք Ռուսաստանի հետ, և ձմեռային սեզոնի մոտենալուն զուգընթաց չենք կարող մեր քաղաքացիներին ասել, որ գազ չկա։ Մենք պետք է գազ ստանանք Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից», - ասել է նախարարը։

Նա հայտնել է, որ ներկայումս Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում «Կապույտ հոսք» խողովակաշարով Թուրքիա գազի մատակարարման համաձայնագիրը երկարաձգելու վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական