Ուկրաինայի պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համաձայնագիր կնքելու համար։
Կիևը Միացյալ Նահանգների հետ կկիսվի մարտական գործողությունների պայմաններում փորձարկված ԱԹՍ-ների տեխնոլոգիայով՝ ռոյալթիների կամ փոխհատուցման այլ ձևերի դիմաց: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը։
Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է երկրի պաշտպանության փոխնախարար Սերգեյ Բոևը։Թերթի գնահատմամբ՝ գործարքի վերջնական համաձայնեցումը, որի արժեքը կարող է հասնել մի քանի միլիարդ դոլարի, կարող է տևել մի քանի ամիս: