Այսօր Մանչեսթերի Հիթոն Պարկ սինագոգի մոտ անհայտ անձը մեքենայով մխրճվել է մարդկանց մեջ, ապա դանակահարել նրանց։
Հարձակումը տեղի է ունեցել Յոմ Կիպուրի օրը, որը հրեական հիմնական տոներից է։ Թարմացված տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր չորսի վիրավորման մասին։
Երրորդ ենթադրյալ զոհին՝ հարձակվողին, գնդակահարել է ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ դեռևս չեն կարող հաստատել նրա մահը՝ «նրա մոտ գտնվող կասկածելի իրերի հետ կապված անվտանգության նկատառումներից ելնելով»։ Դեպքի վայրում աշխատում է ռումբերի վնասազերծման ջոկատը։