Խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումները պատմական նշանակություն ունեն ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ադրբեջանական APA-ն։
Ալիևն ընդգծել է, որ և Հայաստանը և Ադրբեջանն արդեն հարմարվել են խաղաղությանը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է ջանքերը խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: