Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում հայտարարել է, որ Ուկրաինայում Tomahawk հրթիռների կիրառումն անհնար կլինի առանց ամերիկացի զինվորականների անմիջական մասնակցության։
«Tomahawk հրթիռները կարող են մեզ վնաս պատճառել, բայց վնաս կհասցվի նաև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, քանի որ առանց ամերիկացի զինվորականների ուղիղ մասնակցության, հնարավոր չէ այն կիրառել։ Սա կնշանակի սրացման բոլորովին նոր, որակապես նոր փուլ, այդ թվում՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում»,- ասել է Պուտինը։