Այսօր հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել ԵՄ քաղաքկան համայնքի 7-րդ գագաթնաժողովի ժամանակ։
Մինչ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը զրուցելիս է եղել լեհ լրագրողների հետ, նրանցից մեկը որոշել է անգլերեն հարց տալ Վիկտոր Օրբանին։
Հարցին, թե՞ ով է Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը, Օրբանն արձագանքել է՝ ոչ Ռուսաստանը։
«Մենք ավելի ուժեղ ենք, քան Ռուսաստանը։ Կատարեք որոշ համեմատություններ և հիմնեք ձեր կարծիքը փաստերի վրա։ Մենք ունենք ավելի քան 400 միլիոն բնակչություն, Ռուսաստանը՝ մոտ 130 միլիոն։ Նայեք Եվրոպայի և Ռուսաստանի ՀՆԱ-ին։ Մենք միասին ավելի շատ ենք ծախսում ռազմական ոլորտի վրա, քան՝ ռուսները։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք վախենում։ Մենք ավելի ուժեղ ենք, քան՝ նրանք։ Հարցն այն է՝ արդյոք մենք ունենք առաջնորդություն՝ միավորվելու և մեր շահերը միասին պաշտպանելու համար։ Դա է, ինչ մենք պետք է, այնուամենայնիվ, անենք»,- ասել է նա։