Միջազգային

Հարավային Կովկասը չափազանց կարևոր է ամբողջ եվրոպական մայրցամաքի համար. Բերսե

Հարավային Կովկասը չափազանց կարևոր է ամբողջ եվրոպական մայրցամաքի համար. Բերսե

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայունության կարևոր տարր է, հայտարարել Է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն:

«Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն իսկապես կարևոր քայլ է, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս քայլը թույլ է տալիս հասնել հանգստության, կայունության Հարավային Կովկասում, և դա միակ միջոցն է դրական հեռանկարներ ստեղծելու ողջ տարածաշրջանի բնակչության համար», - ասել է նա։ 

Բերսեն նաև ընդգծել է, որ որպես կազմակերպության գլխավոր քարտուղար այցելել է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ:

«Ես պարբերաբար շփվում եմ Հարավային Կովկասի տարբեր կողմերի հետ, քանի որ այդ տարածաշրջանը չափազանց կարևոր է Եվրոպայի խորհրդի և ամբողջ եվրոպական մայրցամաքի համար», - հավելել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական