Միջազգային

Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունները սրվում են

Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունները սրվում են

Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Մենք նրան հստակ ուղերձ ենք փոխանցել, որ Վրաստանի իշխանությունների կողմից Թբիլիսիում Գերմանիայի դեսպանի դեմ հնչեցրած անհիմն մեղադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական