ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի խորքերին հարվածելու համար: Այս մասին գրում է հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը։
Հաղորդվում է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է Ռուսաստանի կրիտիկական էներգետիկ ենթակառուցվածքին՝ նավթավերամշակման գործարաններին, խողովակաշարերին, էլեկտրակայաններին և այլ օբյեկտներին։
Սա կլինի առաջին դեպքը, երբ Թրամփի վարչակազմը կաջակցի Կիևին՝ Ռուսաստանի խորքերում թիրախներին հեռահար հրթիռների կիրառմամբ հարվածներ հասցնելու հարցում:
Բացի այդ, ամերիկացի պաշտոնյաները խնդրում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին նմանատիպ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: