Միջազգային

Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը հասել է 500 միլիարդի

Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը հասել է 500 միլիարդի

Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի: Տարեսկզբին, երբ Մասկը աշխատում էր Դոնալդ Թրամփի վարչակազմում, նրա ընկերությունների, մասնավորապես Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել էր: Սակայն Սպիտակ տնից հեռանալուց հետո նրա ընկերությունների բաժնետոմսերի արժեքը կրկին աճել է:

Forbes ամսագրի հաշվարկներով՝ չորեքշաբթի օրը բորսայական առևտրի ընթացքում Մասկի ակտիվների ընդհանուր արժեքը կարճ ժամանակով գերազանցել է 500 միլիարդ դոլարը, այնուհետև փոքր-ինչ նվազել է՝ հասնելով մոտ 499 միլիարդ դոլարի:

Ներկայումս Մասկը աշխարհի ամենահարուստ մարդու կոչման համար պայքարում զգալի առաջ է իր մրցակիցներից: Երկրորդ տեղում գտնվող Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնի կարողությունը կազմում է մոտ 350 միլիարդ դոլար:

Սեպտեմբերին Էլիսոնը կարճ ժամանակով առաջ էր անցել Մասկից, երբ Oracle-ի բաժնետոմսերի գինը բարձրացել էր ավելի քան 40%-ով՝ կապված ընկերության երկու ուղղությունների՝ ամպային ենթակառուցվածքների և արհեստական բանականության վերաբերյալ դրական կանխատեսումների հետ:

Այնուամենայնիվ, Մասկի ընկերությունների բաժնետոմսերի գնի աճը նրան կրկին վերադարձրել է առաջին հորիզոնական:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական