Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵՄ առաջնորդներ Ուսուլա ֆոն դեռ Լայենի և Անտոնիու Կոշտայի հետ. X-ի իր էջում տեղեկացրել է Եվրոհանձնաժողովի նախագահը։
«Այսօր կառուցողական քննարկում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք գնահատում ենք Ադրբեջանին՝ որպես կարևոր գործընկեր և հանձնառու ենք մեր կապերն ամրապնդելուն։
Մենք կշարունակենք ներդրումներ կատարել տարածաշրջանային հաղորդակցության մեջ՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում, մեր «Գլոբալ դարպաս» ռազմավարության միջոցով»,- գրել է նա։