Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:
Նա շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ հայտարարելով, որ այդ ընտրություններն արտացոլում են մոլդավ ժողովրդի կամքը:
Իր հերթին էլ Մայա Սանդուն շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգների վկայությամբ ձեռք բերված արդյունքների կապակցությամբ:
Ալիևը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն։Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, մասնավորապես ընդգծվել է էներգետիկ ոլորտում համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը: