ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցելու մասին հաղորդագրությունները, հայտարարել է, որ ԶԼՄ-ների հաղորդագրությունները դատարկ տեղը չեն լինում:
«Դրանք լրատվամիջոցների հաղորդագրություններն են։ Չնայած, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դրանք դատարկ տեղը չեն լինում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցում մշտական ռեժիմով»,- ասել է մամուլի քարտուղարը։
Պեսկովը նշել է, որ մնում է միայն ենթադրել, թե ԱՄՆ-ն կոնկրետ ինչ հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային ։
«Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ողջ ենթակառուցվածքը մատակարարվում և օգտագործվում է ուկրաինացիների հետ հետախուզական տվյալներ հավաքելու և փոխանակելու համար», - հավելել է մամուլի քարտուղարը։