Politico-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ում երկարատև «շաթդաունը» կարող է շաբաթական 15 միլիարդ դոլար արժենալ։
Հրապարակումը, հղում անելով փաստաթղթին, հաղորդում է, որ եթե կառավարական ճգնաժամը տևի մեկ ամիս, գործազուրկների թիվը կհասնի առնվազն 43,000-ի, չհաշված չվճարվող արձակուրդում գտնվող կամ առանց վարձատրության աշխատող 1.9 միլիոն դաշնային աշխատողներին։
Հոդվածում պնդվում է, որ Սպիտակ տունը փորձում է պատասխանատվությունը տեղափոխել դեմոկրատների վրա, որոնք «պատանդ են պահում երկրի տնտեսությունը»։