Միջազգային

«Թրամփը վերջ դրեց մեր և Ադրբեջանի հակամարտությանը». Ալբանիայի վարչապետը կատակել է

«Թրամփը վերջ դրեց մեր և Ադրբեջանի հակամարտությանը». Ալբանիայի վարչապետը կատակել է

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը լուրջ և կարևոր քայլ է. հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման՝ Կոպենհագենում «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ 

«Սա լուրջ հարց է։ Մենք սպասում էինք դրան: Սա տեղի է ունենում երկու պետությունների ղեկավարների հիանալի առաջնորդության, ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահի ջանքերի շնորհիվ։ Սա մեծ նվաճում է»,- ասել է Էդի Ռաման։

Նշենք, որ գագաթնաժողովի ընթացքում նաև հանդիպել են Ալբանիայի նախագահը, Ալիևը և Մակրոնը։ Ալբանիայի վարչապետը Մակրոնի և Ալիևի հետ զրուցելիս կատակել է. «Դուք չեք շնորհավորել ինձ ու Իլհամ Ալիևին. Թրամփը վերջ դրեց մեր միջև «հակամարտությանը»»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական