Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կասկածում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի միջուկային սուզանավեր է ուղարկել Ռուսաստանի ափեր:
«Թրամփը ևս մեկ անգամ հիշատակել է սուզանավերի մասին, որոնք նա իբր ուղարկել է ռուսական ափեր՝ պնդելով, որ դրանք շատ լավ թաքնված են: Ինչպես ասում են, դժվար է սև կատու գտնել մութ սենյակում, հատկապես, եթե այն այնտեղ չէ», - գրել է Մեդվեդևը իր X-ի էջում։
Թրամփը այս մասին խոսել էր իր ելույթում և նշել, որ որոշումը կայացրել է «զգուշությունից ելնելով»՝ այն բանից հետո, երբ «Պուտինի համար աշխատող մի հիմար մարդ» սկսել է ԱՄՆ-ին սպառնալ միջուկային զենքով:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդիկ այդ բառը (միջուկային) աջ ու ձախ շաղ տան», - ընդգծել էր Թրամփը: