Միջազգային

«Վրացական երազանքն» այսօր նշում է ընտրություններում հաղթանակի 13-ամյակը

«Վրացական երազանքն» այսօր նշում է ընտրություններում հաղթանակի 13-ամյակը

Վրաստանում իշխող «Վրացական երազանքն» այսօր նշում է ընտրություններում իր հաղթանակի 13-ամյակը, երբ առաջատարի դիրքից հեռացրեց Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը: 

Այս առիթով «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին մեծ բաց նամակ է գրել՝ հայտարարելով, որ հոկտեմբերի 1-ը արժանապատվության խորհրդանիշն է և անկախ Վրաստանի պատմության մեջ ամենակարևոր հաղթանակը:

Նա խոսել է 13 տարվա ձեռքբերումների մասին՝ ընդգծելով, որ թիմին հաջողվել է երկրի համար հասնել ավելի մեծ բարգավաճման, տնտեսական կայունության, ինչպես նաև իրական անկախության և կայուն ինքնիշխանության:

Նրա խոսքով՝ Վրաստանն այսօր էլ քայլում է անդունդի եզրով և իրավունք չունի սայթաքելու, ուստի անհրաժեշտ է մշտական զգոնություն։

Ընդ որում, Իվանիշվիլին նշել է, որ գլխավոր սպառնալիքը մնում է պսևդոլիբերալ գաղափարախոսությունը, իսկ Վրաստանում օտարերկրյա պետությունների շահերի դիրիժորները ընդդիմությունն ու հկ-ներն են: 

Նա կոչ է արել հոկտեմբերի 4-ին գալ ՏԻՄ ընտրություններին, որպեսզի ամրապնդեն 13 տարի առաջ տարած խաղաղ հաղթանակը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական