Միջազգային

Ղրղզստանի նախագահը կվերականգնի մահապատիժը

Ղրղզստանի նախագահը կվերականգնի մահապատիժը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է վերադարձնել ծանր հանցագործությունների համար մահապատժի երևույթը։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղարը։ 

Նախագահը հանձնարարել է իր աշխատակազմի իրավական վարչության պետին մշակել օրենսդրական փոփոխություններ։

Նշենք, որ սրա մասին քննարկումները սկսվել են 17-ամյա Այսուլու Մուկաշևայի սպանությունից հետո։ Նա կորել էր սեպտեմբերի 27-ին: Ավելի ուշ նրա մարմինը գտել են Կեմինսկի շրջանում։ Ոստիկանությունը ձերբակալել է Բիշքեկի 41-ամյա բնակչին։ Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ առևանգել է աղջկան, բռնաբարել և սպանել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական