Միջազգային

Կոբախիձեն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Կոբախիձեն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։

Գագաթնաժողովում կքննարկվեն եվրոպական մայրցամաքում քաղաքական երկխոսության և համագործակցության խթանման միջոցով անվտանգության և կայունության ամրապնդման հարցերը։

Վրաստանի կառավարության տվյալներով՝ Վրաստանի վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքին մասնակցելու է պատվիրակության հետ, որի կազմում են արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական