ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ միայն փորձագիտական մակարդակով մանրակրկիտ նախապատրաստությունից հետո: Նա ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի շփումներ պատրաստելն անհնար է, քանի որ Կիևը դադարեցրել է բանակցությունները:
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի կողմից Կիևին Ռուսաստանի սառեցված 2 միլիարդ եվրոյի ակտիվները փոխանցելու ծրագրին, Պեսկովը հայտարարել է, որ այն խաթարում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքի նկատմամբ վստահությունը: